Թուրքիայի Քոջաելի քաղաքի նախակրթարաններից մեկի 34-ամյա ուսուցչուհին իր 2 ամսական երեխային տանը միայնակ է թողել և 9-օրյա արձակուրդի մեկնել, տեղեկացնում է «Հյուրրիեթ»-ը։

 

Արձակուրդից վերադառնալուց հետո նա երեխային տարել է հիվանդանոց՝ անշարժ լինելու պատճառաբանությամբ։ Հենց հիվանդանոցում էլ պարզվել է, որ երեխան ավելի քան 3 օր առաջ մահացել է ծարավից և սովից։

 

Ուսուցչուհին ձերբակալվել է։ Հարևանները պատմել են, որ գրեթե շփում չեն ունեցել ուսուցչուհի հարևանուհու հետ, և այդ ընթացքում լացի ձայն չեն լսել։

 

Tert.am