Ամերիկյան Նեվադա նահանգում ավագ դպրոցի աշակերտը ատրճանակով կրակ է բացել դպրոցի տարածքում: 20-30 աշակերտների աչքի առաջ սպանել է մաթեմատիկայի ուսուցչին եւ վիրավորել 12-ամյա երկու տղայի: Կատաղության նոպայից հետո երիտասարդը, որի ինքնությունը դեռեւս հայտնի չէ, ինքնասպան է եղել: Հանցագործության դրդապատճառները չեն հրապարակվել, հայտնի չէ նաեւ, թե տղան որտեղից է ձեռք բերել զենքը: