«Ժառանգություն» խմբակցության նոր ղեկավար է նշանակվել Զարուհի Փոստանջյանը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

 

Տեղի է ունեցել խմբակցության նիստ, որի ժամանակ էլ ընդունվել է այդ որոշումը:

 

Հիշեցնենք, որ խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել Ռուբեն Հակոբյանը: