Իրանում կախաղան հանված քաղաքացու ճակատագիրը, ով հրաշքով կենդանի էր մնացել, կորոշի դատարանը: Այս մասին հայտարարել է Իրանի արդարադատության նախարար Մուստաֆա Փուր-Մոհամմադին, գրում է The New York Times-ը` հղում կատարելով իրանական ԶԼՄ-ներին:

 

Ինքը՝ նախարարը, պատժի մասին որոշում կայացնելու լիազորություններ չունի: Սակայն, այսուհանդերձ, նա կարծիք է հայտնել, որ հանցագործին չարժե երկրորդ անգամ կախաղան բարձրացնել, քանի որ դա բացասաբար կանդրադառնա Իրանի վարկանիշի վրա:

 

Հիշեցնենք, որ Իրանի Ալիռեզա անունով հայտնի քաղաքացին կախաղան էր հանվել և կախված մնացել ամբողջ 12 րոպե, որից հետո նրան մահացած էին ճանաչել և տեղափոխել դիահերձարան: Սակայն հաջորդ օրը հայտնաբերվել էր, որ նա կենդանի է մնացել: Նրան տեղափոխել էին հիվանդանոց, ուր նա, ըստ որոշ տվյալների, կոմայի մեջ է ընկել: