Փաստաբանները կրկին բարձրաձայնել են արդարադատության ոլորտում ակնհայտ եւ կոպիտ խախտումների մասին: Դրանց համար, ըստ փաստաբան գեւորգ Դավթյանի, պատասխանատվոթյուն են կրում դատարանները' վճռաբեկ դատարանի գլխավորությամբ:

 

Վերջերս քաղաքացիական մի գործով ընդհանուր իրավասության դատարանի կայացրած հակաօրինական վճռի դեմ գեւորգ Դավթյանը դիմում է ներկայացրել' հարցն արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովում քննարկելու մասին: Դիմումը հանձնելուց անցել է 4 ամիս, փաստաբանն առայժմ պատասխան չի ստացել: