Ոստիկանության Ապարանի եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները հՀոկտեմբերի 22-ին, ժամը 22.50-ին, Ակտաու-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1982 թ. ծնված Սուրեն Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա հունիսի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 7-րդ կետերի մեղադրանքով: