Հոկտեմբերի 24-ին, ժամը 09.19-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղում այրվում է տուն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.40-ին, մարվել՝ 10.08-ին: 1-ին փողոցում այրվել են Լ. Գ.-ին պատկանող տանը կից խորդանոցի տանիքի փայտյա կառուցատարրերը (24 քմ) և վառելափայտ (0.5 խմ):