Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զանգահարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային և բացատրություն պահանջել այն լուրերի կապակցությամբ, թե ամերիկյան հատուկ ծառայությունները գաղտնալսում են իր բջջային հեռախոսը, հայտնում է BBC-ն:

 

Ըստ Սպիտակ Տան ներկայացուցչի, Օբաման վստահեցրել է, որ հատուկ ծառայությունները չեն գաղտնալսել և չեն գաղտնալսելու նրա հեռախոսազրույցները:

 

Հիշեցնենք, որ օրերս ամերիկյան վարչակազմից նման պարզաբանումներ Էր պահանջել նաև Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, քանի որ Ֆրանսիայի քաղաքացիների հեռախոսազրույցները, ըստ Էդուարդ Սնուդենի բացահայտումների, նույնպես գազտնալսվում են: