Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայք-էջը, հոկտեմբերի 26-ին և 28-ից 30-նն ընկած ժամանակահատվածում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սակայն հոկտեմբերի 27-ին Վայոց ձորում և Սյունիքում սպասվում են տեղումներ:

 

Հյուսիս-արևմտյան քամու արագությունը կհասնի 2-5 մետր-վայրկյանի: Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ից 27-ը ցերեկային ժամերին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Մայրաքաղաքում հոկտեմբերի 26-ից 30-նն սպասվում է առանց տեղումների եղանակ: