Արագած-Արտենի ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկումով:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: ԱԻն լրատվական ծառայությունից հայտնում են, թե ահազանգը ստացվել է հոկտեմբերի 26-ին, ժամը 20.48-ին:

 

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Արտենի-Արագածավան միջհամայնքային ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Մերսեդես» մակնիշի 33UT823 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի արգելապատնեշին:

 

Տուժածներից մեկը, մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, տեղի ուժերով տեղափոխվել է Արմավիր քաղաքի ԲԿ, որտեղ մահացել է, իսկ մյուսը' հոսպիտալացվել է Թալին քաղաքի ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: