Հոկտեմբերի 27-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 20 հասցեի մոտ իրար են բախվել «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա և «Յուտոնգ» մակնիշի ավտոբուս:

 

«Միցուբիշի»-ի վարորդը, 2 ուղևորները և «Յուտոնգ»-ի ավտոբուսի ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

 

Կատարվում է քննություն:

 

***
Հոկտեմբերի 27-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Երևանի Մ. Ավետիսյան և Դրոյի փողոցների խաչմերուկում' թիվ 23 շենքի դիմաց, իրար են բախվել «Ինֆինիտի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
«Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

***

Հոկտեմբերի 26-ին, ժամը 13.30-ին, թիվ 57 երթուղու ավտոբուսի վարորդը Երևանի Երվանդ Քոչարի փողոցի թիվ 1 շենքի դիմաց կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով ուղևորուհին սրահում վայր է ընկել և մարմնական վնասվածքով տեղափոխվել թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.50-ին, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել 35-ամյա մի կին և հայտարարել, որ նույն օրը, ժամը 01.00-ի սահմաններում, Երևան քաղաքի 15-րդ կամ 16-րդ թաղամասում (դեպքի վայրը պարզվում է) անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել իրեն ու դիմել փախուստի:
Կատարվում է քննություն:

 

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.00-ին, «ՎԱԶ-2170» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 28 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 35-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 06.00-ին, «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 49 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 36-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Կատարվում է քննություն:

 

***
Հոկտեմբերի 26-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Երևանի Նարեկացի և Թամազյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆորդ» և «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Ֆորդ»-ի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:
Կատարվում է քննություն: