Վլադիվաստոկի հիվանդանոցի աշխատակիցները հրաժարվել են ծնունդ ընդունել Ուզբեկստանի քաղաքացուց, ով եղել է առանց փաստաթղթերի: Կնոջ մոտ սկսվել են ծննդաբերական ցավեր, բայց քանի որ իր մոտ փաստաթղթեր չեն եղել, նա ծննդաբերել է հիվանդանոցի մուտքի մոտ:
Հիվանդանոցի հերթապահողները հրաժարավել են ընդունել նրան՝ պատճառաբանելով, որ նա իրենց քաղաքացինչէ, ինչպես նաև գումար չունի: Տեղի ոստիկանությանը հաղորդում է տվել ականատեսներից մեկը, որ հիվանդանոցի մոտ մի կին է ծննդաբերում:
Առաջինը կնոջը նկատում է շանը զբոսանքի հանած քաղաքացին: Դա տեսնելով հավաքվել են մարդիկ, փորձել են մտնել հիվանդանոց կնոջը տանել այնտեղ, սակայն հիվանդանոցի աշխատակիցները դուռը փակել են: Ականատեսները պատմել են, որ մոտ մեկ ժամ ծեծել են ծննդատան դուռը, շտապօգնություն են կանչել, ոստիկանություն են կանչել: Առաջինը տեղ են հասել ոստիկանները, որից հետո շտապօգնության աշխատակիցները և նրանք միասին փորձել են համոզել ծննդատան աշխատակիցներին ծնունդն ընդունել:
Ներկաներին ևս ծննդատանը հայտնել են, որ կինը Ուզբեկստանի քաղաքացի է և գումար չունի վճարելու համար: Ոստիկանության աշխատակիցները պատգարակի միջոցով կնոջը տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մի քանի րոպե անց կինը ծննդաբերել է տղա երեխա: Նշենք, որ ծննդատան աշխատակիցների նման պահվածքը կքննվի քննչական մարմնի կողմից: replik.am