Այսօր՝ նոյեմբերի 9-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության Աբովյանի դատարանում դռնփակ դատական նիստ է սկսվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ շտապօգնության մեքենայով դատարան է բերվել ճանաչված դերասան Վարդան Պետրոսյանը:

 

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Նաիրիի քննչական բաժանմունքի քննիչը միջնորդություն է ներկայացրել նշված դատարան, որպեսզի դատարանը Վ. Պետրոսյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի:

 

Այս պահին Վարդան Պետրոսյանը ոստիկանների ուղեկցությամբ մտավ դատարանի շենք և մինչ ներս մտնելը, բացառիկ հարցազրույց տվեց SHAMSHYAN.com-ին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնեց, որ ճանաչված դերասանը հայտարարում է, որ իր նկատմամբ կատարվել են ապօրինի գործողություններ, քանի որ ինքը երբևիցե չի հրաժարվել ներկայանալ քննչական մարմնին, և հայտնեց , որ ցավակցում է մահացածների ընտանիքներին, որ իր մեղքով տեղի ունեցավ այդ ողբերգությունը:

 

Մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում: 

 

 

shamshyan.com