Ֆիլիպիններում մոլեգնած սաստիկ թայֆունի պատճառով, որը վրա էր հասել արշիպելագի կենտրոնական հատվածին, զոհվել է առնվազն 100 մարդ. տեղեկացնում է Agence France-Presse–ը` հղում կատարելով երկրի իշխանություններին:

 

Թայֆունը նաև բազմաթիվ սողանքների և և ջրհեղեղների պատճառ է դարձել: Ավերվել են բազմաթիվ տներ: Կղզու համայնքները հոսանքազրկվել են:

 

Այս պահին թայֆունը շարժվում է Վիետնամի և Լաոսի ուղղությամբ:

 

Նրա արագությունը կազմում է վայրկյանում 105 մետր: