Աշխարհի նախկին չեմպիոն Նոնիտո Դոները Վիկ Դարչինային հերթական անգամ հաղթելուց հետո հայտարարել է, որ Դարչինյանի կողմից ուժեղ հարվածից հետո ինքը համոզված չէր, որ կկարողանա առավելության հասնել հայազգի բռնցքամարտիկի նկատմամբ:
«Երբ նա հարվածեց այտիս, ինձ թվաց, որ այն պատռվեց: Սկսեցի կասկածել, որ կկարողանամ հաղթել այդ մարտը: Ինքս ինձ հարցնում էի' կարող եմ արդյոք շարունակել մենամարտը: Պարզապես ինքս ինձ ասացի, որ երբեք չեմ անձնվում»,-Դոների խոսքերը մեջբերում է Boxingscene-ը:
Հիշեցնենք, որ բռնցքամարտիկների միջև ռևանշ մենամարտը ավարտվեց Դոների տեխնիկական հաղթանակով: