Բաղրամյան մետրոյի մոտ՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հացադուլ անող Էջմիածնի բնակիչ Աշոտ Խուդոյանին, ժամը 11:50-ի սահմաններում 4 ոստիկաններ, բռնի ուժ կիրառելով, նստեցրել են շտապ օգնության մեքենան: Աշոտ Խուդոյանը բերանը կարել էր երեկ՝ բողոքելով դատարանի և կադաստրի դեմ, որոնք, իր խոսքով, աջակցել են պապական կտակը կեղծելուն: Գրում է Epress.am-ը:
Ոստիկանների գործողությունների պահին Խուդոյանի հետ է եղել իր 8-ամյա աղջիկը, ով սկսել է լացել: Հավաքված մարդիկ փորձել են հարցեր ուղղել ոստիկաններին, նախատել նրանց, անպատվել, սակայն վերջիններս անդրդվելի են եղել:
Epress.am-ի թղթակիցը վերջին պահին հասցրել է նկարահանել Խուդոյանին տարածքից հեռացնելու պահը: Շտապ օգնության մեքենայի հեռանալուց հետո ոստիկանները նույնպես արագ հեռացել են: Այնուամենայնիվ, նրանցից մեկը, ով չի ներկայացել, հարցին, թե ինչու են ակցիա անող տղամարդուն հեռացրել, ասել է, որ «վնասվածք ուներ, ուզում էին զննեն, ինքը չէր ուզում, իրա պռոշները ուռել են, դրա համար տարան»:
Մանրամասները` այստեղ: