Ընդունված պրակտիկա է՝ բնակարանային գողություն իրականացնում են այն մարդիկ, ովքեր լավ ծանոթ են բնակարանում իրերի դասավորությանն ու տան տերերի առօրյային: Հավաքարարների կամ երեխաների խնամակալների կողմից իրականացվող ապօրինությունները բացահայտելն այսօր բավականին հեշտ է: Կան շատ փոքր տեսանկարահանող սարքեր, որոնք տեղադրելով բնակարանի «ռիսկային» հատվածներում՝ հնարավոր է պարզել՝ ո՞ւր են կորում դարակում պահված գումարն ու թանկարժեք զարդերը:

 

Life. panorama.am-ի տրամադրության տակ է հայտնվել մի տեսանյութ, որում հստակ երևում է, թե ինչպես է հավաքարարը գողություն կատարում բնակարանից: Նախքան գողության փաստին անդրադառնալը՝ նշենք, որ գողություն կատարողը, ով ներկայացնում էր՝ որպես ռուս գեներալի դուստր՝ Վալյա անունով, իբրև դայակ, հավաքարար կամ արդուկ անող աշխատել է Հայաստանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում և, իր աշխատանքային պարտականությունները կատարելուց զատ, յուրացնել է խոշոր չափի գումար, թանկարժեք զարդեր ու արժեքավոր իրեր: Նա նախկինում աշխատել է տարբեր բուժհաստատություններում՝ որպես բուժքույր և գեղեցկության սրահներում՝ որպես հավաքարար:

 

 

Մանրամասն' այստեղ: