Բրիտանացի գիտնականները հետաքրքիր սարք են ստեղծել, որով, առանց ցավոտ լազերային ճառագայթման, հետազոտում են արյունատար անոթների էնդոկրին բջիջները և տեղեկացնում, թե որքան արագ է ծերանում մարմինը: Այնպես որ, գիտնականներն այժմ համոզված են` կարող են կանխատեսել մահվան օրը: Դրա համար ամենևին պետք չէ գնալ գուշակների և աստղագետների մոտ, հստակ փաստերն էլ հերիք են նման եզրահանգման գալու համար:
Հետաքրքիր է նաև այն, որ կարելի է սահմանել մարդկային օրգանիզմի հակումը այնպիսի հիվանդությունների հանդեպ, ինչպիսիք են քաղցկեղն ու տկարամտությունը: