Իրանի (Iran Air) ավիաընկերությունը պատրաստ է Boeing 747 օդանավերով դեպի ԱՄՆ ուղիղ չվերթների վերաբացմանը. հայտարարել է «Iran Air»-ի տնօրեն Ֆարհադ Փարվարեշը. գրում է Fars News-ը:
Ավիաընկերությունը տեղեկացրել է Իրանի քաղավիացիայի կազմակերպությանը սպասվելիք չվերթներին իր պատրաստ լինելու մասին:
Չհստակեցնելով, թե ԱՄՆ-ի որ քաղաքներ են իրականացվելու թռիչքները, Փարվարեշը հիշեցրել է, որ ավելի վաղ այդ ավիաընկերությունն արդեն իրականացնում էր չվերթներ դեպի Նյու Յորք:
Հոկտեմբերի 2-ին Իրանի քաղաքավիացիայի ղեկավար Համիդ Ռեզա Փահլավանին ասել էր, որ Իրանից ԱՄՆ ուղիղ չվերթի հարցը դրված է օրակարգում: