Ինչպես արդեն հայտնի է, Կազանի օդանավակայանում նախօրեին` ժամը 19:25-ին, կործանվել էր ուղևորատար Boeing 737-500 ինքնաթիռը, ինչից հետո չեղյալ էր հայտարարվել ավելի քան 50 ներքին և միջազգային չվերթ:

 

Ինքնաթիռն ընկել էր վայրէջքի երկրորդ շրջանի ժամանակ, որից հետո պայթել էին վառելիքի բաքերը, ինչի արդյունքում էլ հրդեհ էր բռնկվել: Այժմ արդեն հրդեհը մարված է:

 

Հիշեցնենք, որ ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներ և 44 ուղևորներ:

 

Տեղեկացնենք, որ գտնվել են Boeing-737-ի սև արկղերը: 

 

Մանրամասները` տեսանյութում: