Ինչպես հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպման ավարտին Ռուսաստանի և Վրաստանի կողմից անցնող տարվա ընթացքում արվել է, եթե ոչ ամեն բան, ապա գոնե հնարավորինս երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. մեջբերում է РИА Новости-ն:

 

Ռուսաստանի և Վրաստանի պաշտոնական ներկայացուցիչների առաջին հանդիպումը խնդրի կարգավորման շրջանակներում տեղի էր ունեցել 2012թ. դեկտեմբերի 14-ին Ժնևում: Դրանից հետո հանդիպումները շարունակվում էին Պրահայում: Երկկողմ հաջորդ հանդիպումը պլանավորվում է 2014թ. փետրվարին:

 

«Հանդիպումը շատ կառուցողական է անցել, ինչին նպաստեցին կայացած նախագահական ընտրությունները և նոր վարչապետ Գարիբաշվիլիի հաստատումը»,-ասել է Կարասինը:

 

Իրաքլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը երկրի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից է: