ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Լատվիայի Սաեյմայի նախագահ Սոլվիտա Աբոլտինային:

 


«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում բազում մարդկային զոհերի պատճառ հանդիսացած ողբերգական պատահարի կապակցությամբ:
Դժվարին այս պահին մեր զորակցությունն ու համերաշխությունն եմ հայտնում Լատվիայի բարեկամ ժողովրդին' զոհվածների հարազատներին մաղթելով համբերություն եւ տոկունություն, իսկ վիրավորներին' շուտափույթ ապաքինում»: