Ուկրաինայի կառավարության շենքն այսօր առավոտյան վերցվել է խիստ հսկողության տակ' պայմանավորված երկրում ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը կասեցնելու որոշման դեմ բողոքի ցույցերի նոր ալիքներով. գրում է ուկրաինական УНН գործակալությունը:
Ուկրաինայի նախարարների կաբինետ տանող կենտրոնական մուտքը պատնեշվել է մետաղական լարերով, իսկ կառավարության շենք թողնում են միայն փաստաթղթեր ներկայացնելուց հետո. հաղորդում է գործակալության թղթակիցը:
Երեքշաբթի օրը առավոտյան շինության պատերի տակ պետք է տեղի ունենա եվրաինտեգրման կողմնակիցների նոր ցույցը:
Ըստ նախնական տվյալների' ցուցարարների սյուներն արդեն շարժվում են դեպի կառավարության շենք: