Վիլնյուսում ընթացող գագաթնաժողովի ընթացքում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն կուլուարներում զրուցել են Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ: Զրույցի տեսանյութը հայտնվել է համացանցում:
«Ես կցանկանայի, որպեսզի դուք լսեք ինձ: Ես երեքուկես տարի միայնակ եմ: Շատ անհավասար պայմաններում մենակ եմ եղել շատ ուժեղ Ռուսաստանի հետ»,-ասել է Յանուկովիչը:
Նա նաև պատմել է երկրի շատ ծանր տնտեսական դրության և երկրին սպառնացող վտանգների մասին: