Եվրամայդանի հանդեպ ոստիկանության գործողությունների հետ անհամաձայնության պատճառով հրաժարական է տվել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը: Այդ հրաժարականը ոչ ուղղակի, բայց փաստացի կապված է Եվրաասոցացումից Ուկրաինայի հրաժարվելու հետ: Եվրամայդանը այդ հրաժարման հետեւանք է, եւ հետեւաբար Եվրամայդանը ցրելու վերաբերյալ ոստիկանության հետ անհամաձայնությունը կապվում է Ուկրաինայի կայացրած ընտրության հետ:

 

Հայաստանի իշխանական համակարգում ոչ ուղղակի եւ ոչ էլ անուղղակի որեւէ հրաժարական չեղավ: Առաջինը, ըստ տրամաբանության, պետք է հրաժարական տար վարչապետ Տիգրան Սարգսյանը, որը նախորդ տարի օգոստոսին փորձում էր հիմնավորել, թե ինչու Հայաստանի ճանապարհը Մաքսային միությունը չէ, այլ Եվրոպան: Բայց նա մեկ տարի անց նախընտրեց առանց անհարմար զգալու հիմնավորել հակառակը, բայց չտալ հրաժարական: Թեեւ, գուցե Տիգրան Սարգսյանն անհարմար զգացել է, բայց այդ զգացումը ավելին չի եղել, քան իշխանության մնալու ցանկությունը:

 

Թե ինչի համար է Տիգրան Սարգսյանը ցանկացել մնալ իշխանության, փաստացի էական չէ, որովհետեւ սեղանին Հայաստանի ճակատագիրն է, եւ Տիգրան Սարգսյանը ոչ թե կանգնել է այդ ճակատագիրը խեղելու փորձի առաջ, այլ հիմնավորել է այդ փորձերը: Մանրամասները կարդացեք այստեղ: