Ինչպես գիտենք, քաղաքականության մեջ ոչինչ պատահական չի լինում: Ամեն ինչ և հատկապես ամեն թիվ ինչ-որ նշանակություն ունի: Այսպիսի համընկնումներն անվանում են քաղաքական ակնարկ: Եվ ո՞րն է այստեղ այդ ակնարկը:

 

Երևի արդեն քչերն են հիշում, թե ինչ օր է մեր պատմության մեջ դեկտեմբերի 2-ը: Այս օրը կարելի է անվանել կրկնակի պարտության օր, քանի որ նույն օրը կնքվեց մեզ համար մի խայտառակ պայմանագիր' Ալեքսանդրապոլի պայմանագիրը, իսկ դրանից մի քանի ժամ առաջ Երևանում ստորագրվել էր Երևանի համաձայնագիրը, որով Հայաստանը խորհրդայնացվեց:

 

Իսկ ի՞նչ է անում Ռուսական ժամանակակից կայսրությունը' նախ 2011 թվականի մարտի 16-ին տեղի ունեցավ Պուտին-Էրդողան հանդիպումը, ինչը, արդեն հասկանում ենք, տեղի ունեցավ Մոսկվայի անօրինական պայմանագրի կնքման օրը' ուղիղ 90 տարի անց: Մանրամասները՝ կարդացեք այստեղ: