Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրական օրենսգրքում փոփոխությունների 23 կետից կազմված փաթեթ է ներկայացրել:
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն առաջարկել է ընտրական գործընթացում չկիրառել ցնդող թանաք եւ ցուցակները կազմելու այլ տարբերակ գտնել, մասնավորապես' Հայաստանից ժամանակավորապես բացակայող քաղաքացիների համար: Եղել են նաեւ նախընտրական քարոզարշավի բարելավմանը, նախընտրական հիմնադրամների ձեւավորմանը, ձայների հաշվարկին առնչվող առաջարկներ: