«Կուտակային կենսաթոշակի հետ կապված նույն քննարկումները եղել են նաև 2010 թվականին, որին հիմնականում մասնակցել է ՀՅԴ-ն, և երբ այն ժամանակ ժամկետների մասին էր խոսվում, մենք պարտադիր այդ հատվածը 3 տարով հետաձգել ենք»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

 

«Եթե նորից 1 տարով հետաձգենք, նորից լինելու է լռություն, հետո հենց ժամանակը գալու է, ասելու են 6 ամսով էլ հետաձգենք: Մենք դրան գնացողը չենք: Օրենքը 2014 թվականի հունվարի 1-ից գորարկվելու է:

 

Ենթադրենք, ինչ-որ բան ընդունեցինք, ո՞վ է դրա պատասխանը տալու: Չենք ընդունելու ոչինչ, որովհետև այս տարիներին բավականին փոփոխություններ են եղել»,-ասաց Սահակյանը: