Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը sovsport-ին տված հարցազրույցում նշել է, թե որտեղ է անցկացնելու ամանորյա տոները:
«Նախ կգնամ Ամստերդամ: Այնտեղ իմ տունն է, այնտեղ է ապրում ընտանիքս: Այնուհետև բոլորովս կմեկնենք Դոմինիկյան Հանրապետություն, որտեղ և կանցկացնեմ Ամանորը: Չգիտեմ' Թուրքիայում ինչպես են անցկացնում Նոր տարին, այնտեղ ապրել եմ ընդամենը 1 տարի:
Ամենահիշարջան տոնը 2000-ին էր. այդ ժամանակ ես 10 տարեկան էի, և մենք ընտանիքով Գերմանիայում էինք: Ոչինչ առանձնահատուկ չկար, սակայն դա մնացել է հիշողությանս մեջ: Ձմեռ պապին հավատում էի, երբ փոքր էի: Սակայն ես արդեն երեխա չեմ: Հարազատ երկիրս Հայաստանն է»: