Թուրքական սուրճն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ոչ նյութական արժեքների ցուցակում. հայտնել է Թուրքիայի' մշակույթի և զբոսաշրջության հարցերով նախարարը, գրում է Newsgeorgia-ն:

 

«Բաքվում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ոչ մշակութային արժեքների միջազգային հանձնաժողովի նիստի ժամանակ որոշում է կայացվել այդ ցուցակում ընդգրկել նաև թուրքական սուրճը: Մենք հպարտանում ենք մեր սուրճով և հանձնաժողովի կայացրած որոշմամբ»,-ասել է գործակալության զրուցակիցը: Նա հավելել է, որ թուրքական սուրճը իր համային հատկանիշներով և պատմությամբ ունիկալ երևույթ է:

 

Ներկայումս ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում կա 981 պահպանվող հուշարձան աշխարհի 160 երկրից: Թուրքիան այդ ցուցակում ներկայացված է 11 կոթողով' Ստամբուլի պատմական հատվածը, Գյորեմե ազգային զբոսայգին, Կապադովկիայի ժայռերը և այլն: Թուրքիայի ոչ մշակութային արժեքներից այդ ցուցակում ընդգրկված են դերվիշների պտտվող պարերը, Կարագյոզի ստվերների թատրոնը, Նովրուզի տոնը և այլն: