Դեկտեմբերի 6-ին, ժամը 14.40-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Մալաթիայի գյուղմթերքների շուկայից Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 1959 թ. ծնված Սերյոժա Ա.-ին, որը շուկայի տարածքում դանակը ձեռքին վազում էր քաղաքացիների հետևից և սպառնալիքներ տալիս:

 

Պարզվել է, որ նա շուկայում ծեծի է ենթարկել վաճառողուհի, 1962 թ. ծնված Արմենուհի Գ.-ին, իսկ մեկ այլ վաճառողուհու' 1954 թ. ծնված Մարո Ա.-ին տվել է սպանության սպառնալիքներ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

Կատարվում է հետաքննություն: