ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9– ին' ժամը 17:30 – ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում՝ Վարդենիսում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում,Կապանում, Մեղրիում տեղում է ձյուն:

 

Ավտոճանապարհների զգալի մասում՝ Թալինի, Ապարանի,Սևանի, Գավառի, Սիսիանի, Գորիսի ճանապարհատվածներում և Սելիմի լեռնանցքում առկա է մերկասառույց:

 

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով՝ ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ։

 

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: