Այսօր «Հայ Ազգային Կոնգրես»-ը նախաձեռնել էր Մարդու իրավունքների օրվան նվիրված երթ:

 

Երթը մեկնարկեց Ազատության հրապարակից: Երթին էին միացել տարբեր նախաձեռնությունների ու խմբերի ներկայացուցիչներ: Երթը բազմամարդ էր:

 

Ցուցապաստառներ, եռագույններ, սև պաստառ, որի վրա գրված էր «Նվաճի՛ր իրավունքդ», անարխիստական դրոշներ, ծիածանագույն դրոշ, որը միջազգայնորեն հայտնի է որպես ԼԳԲՏ համայնքի դրոշ, Մարտի 1-ին զոհված 10 երիտասարդների նկարներով պաստառ...

 

ՀԱԿ պատգամավորներից և ՀԱԿ ակտիվիստներից բացի' երթին էին միացել ազատամարտիկներ, «Եկեք կանխենք գազի թանկացումը» նախաձեռնության անդամներ, Շանթ Հարությունյանի աջակիցները:

 

Երթի մասնակիցները քայլեցին Մաշտոցի պողոտա, այնուհետև' դեպի Մյասնիկյանի արձան, Հանրապետության հրապարակ. ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ հասնելով' ՀԱԿ անդամ Վլադիմիր Կարապետյանը երթի մասնակիցների ուղերձ-նամակը հանձնեց գրասենյակի պատասխանատուին:

 

Այնուհետև երթը շարունակվեց դեպի Թումանյան փողոց, Ազատության հրապարակ:

 

Տեսանյութերը` քիչ անց: