Հանրապետության որոշ շրջաններում, դեկտեմբերի 11-ին' ժամը 17:30-ի դրությամբ մասնավորապես Կոտայքում, Հրազդանում, Սևանում, Գավառում, Մարտունիում, Դիլիջանում, Տավուշում, Արարատում, Վայքում, Ջերմուկում, Սիսիանում, Գորիսում, Մեղրիում և Սելիմի լեռնանցքում, տեղում է ձյուն:
Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Թալինի, Դիլիջանի, Տավուշի, Գորիսի, Սարավանի և Սելիմի լեռնանցքի ավտոճանապարհներին տեղ - տեղ առկա է մերկասառույց:
Եղանակային դժվարություններից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում ժամը 17:00-ից մինչև 07:00-ն առանց խիստ անհրաժեշտության չօգտվել Թթու ջուր - Նավուր ճանապարհից:
Ավտոճանապարհներին իրականացվում են մշակման և մաքրման աշխատանքներ' անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով: Հանրապետությունում միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են: