Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այսօր ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի նիստին:

 

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո Ահմեդ Դավութօղլուն ասուլիսով հանդես է եկել միայն թուրք լրագրողների համար:

 

Ըստ թուրքական «Դողան» լրատվական գործակալության' Դավութօղլուն նշել է, որ Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ կարևորվել են հայ և թուրք ժողովուրդների պատմական անցյալի բաց և անկեղծ քննարկումները: Թուրք նախարարը հայտարարել է նաև, որ սա անկեղծ հանդիպում է եղել, և առանց այդ հանդիպումների առաջ ընթանալը պարզապես անհնար է:

 

«Չնայած որոշ հարցերի շուրջ միմյանց տեսակետներն իմանալուն' ավելի հաճախ հանդիպումներ ունենալը կարևոր է»,-ասել է նա:

 

Ինչպես մեջբերել է CNNTurk հեռուստաընկերությունը, ըստ Դավութօղլուի' ցանկալի է, որ Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները բարձր մակարդակի վրա լինեն, և կողմերը բարեկամական հարաբերություններ հաստատեն: