«Տեղահանություն» բառն օգտագործելով Թուրքիան փորձում է կանխել Հայոց ցեղասպանության 100-ամյակի առիթով իրեն սպասվող հարվածները: Միաժամանակ, դրանով պաշտոնական Անկարան փորձում է տարածաշրջանում ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի մեջ իր դերն ընդունելի դարձնել:

 

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ, Նախախորհրդարանի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի Հայաստան կատարած այցին, ինչպես նաև այդ այցի ընթացքում նրա ունեցած ելույթին, որի ժամանակ Ահմեթ Դավութօղլուն Հայոց ցեղասպանության մասին խոսելով օգտագործել էր «տեղահանություն» բառեզրը և նշել, որ դա անմարդկային արարք է, որը Թուրքիան երբեք չի աջակցել:

 

Ալեք Ենիգոմշյանի խոսքով, առաջին անգամը չէ, որ Թուրքիայի իշխանություններն օգտագործում են «տեղահանություն» տերմինը:

 

«Իրենք ընդունել են, որ հայերը ոչ թե ցեղասպանության՝ այլ «դեպորտացիայի» են ենթարկվել, ինչպես իրենք են ասում՝ հայերի դավաճանության պատճառով: Այդ տերմինն օգտագործելով՝ ինքը նորություն չի ասում, պարզապես ավելացնում է այդ «անմարդկային» երանգը, սակայն դա Օսմանյան Թուրքիայի արարքներին ոչ մի քաղաքական պատասխանատվություն չի ենթադրում: Նեղ իմաստով, դա ինչ-որ որակական փոփոխություն կարելի է համարել, բայց մեծ իմաստով՝ ոչ մի էական փոփոխություն չկա»,- ասաց նա։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: