Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:
Մասնավորապես, 2013 թվականի դեկտեմբերի 23-ից գործարկվելու են նաև Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու (1 արագաչափ' երկու ուղղություններով), Գևորգ Չաուշի (1 արագաչափ՝ Աշտարակի խճուղուց դեպի Մազմանյան-Շիրազ փողոցների խաչմերուկ ուղղությամբ), Հերացի (1 արագաչափ՝ Մյասնիկյան պողոտայից դեպի Կորյուն պողոտա ուղղությամբ) փողոցներում, ինչպես նաև Արմավիրի մարզի Թաիրով համայնքի Գասպարյան փողոցում՝ (Մ-5 ավտոճանապարհից դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհին (1 արագաչափ' երկու ուղղություններով) նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է: