Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի «Վադի Նատրուն» բանտից փախչելու, այն հրկիզելու և մյուս դատապարտյալներին աջակցություն ցուցաբերելու մեղադրանքներով. այս մասին հայտնում է EFE լրատվական գործակալությունը' հղում անելով եգիպտական ԶԼՄ-ներին:

 

Այս գործով մեղադրանքներ կառաջադրվեն ավելի քան 132 մարդու, այդ թվում' ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման, լիբանանյան շիական «Հըզբոլլահ» և «Մուսուլման եղբայրներ» կազմակերպությունների ղեկավարներին:

 

Ինչպես ավելի վաղ հայտնում էին տեղական ԶԼՄ-ները, Մուբարաքը փախուստի էր դիմել քաղբանտարկյալների ուղղիչ հաստատությունից 2011 թվականին' համաժողովրդական ապստամբություն ժամանակ: