ԱԺ հաշվիչ հանձնաժողովն ավելի ուշ կներկայացնի գազային համաձայանագրի վավերացման քվաերկության արձանագրությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ պատգամավոր Հովհաննես Սահակյանը:
Նշենք, որ խորհրդարանում տեղի ունեցած այսօրվա քվեարկությունը հաշվել է հաշվիչ հանձնաժողովը, որի յոթ անդամներից չորսը բացակայել են, քանի որ բոյկոտելով քվեարկությունը' դուրս էին եկել ԱԺ նիստերի դահլիճից:
Հարցին, թե ինչպես է այս դեպքում քվեարկությունը կայացած համարվում, Հովհաննես Սահակյանը նշեց, որ դրա պատասխանն էլ կլինի ավելի ուշ։
Նշենք նաև, որ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրաժարվում է պատասխանել լրագրողների հարցերին՝ պնդելով միայն, որ վավերցումը տեղի է ունեցել։