Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից նոյեմբերին 20-ին Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ ԱՄՆ դեսպանատնից ստացված ահազանգի համաձայն՝ քաղաքացի Սոնա Ավագյանը խանգարում է հասարակական կարգը և նրա պայուսակի մեջ հնարավոր է՝ դանակ լինի: Նա բերվել էր Ոստիկանության Շենգավիթի բաժին և այնուհետև տեղափոխվել Նորքի հոգեբուժական կլինիկա
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից, ի պատասխան Tert.am-ի հարցի, թե ի՞նչ հիմքերով է երգչուհին հարկադիր բուժման տեղափոխվել հոգեբուժարան, տեղեկացրին, որ «Սոնա Ավագյանը պարեկային մեքենայով բերվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին, ճանապարհին դրսևորել է ագրեսիվ և ոչ ադեկվատ վարքագիծ, իսկ Ոստիկանության Շենգավիթի բաժնում խաթարել է բաժնի բնականոն աշխատանքը»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Արմեն Մալխասյանը հավելեց. «Այդ իսկ պատճառով բաժին է հրավիրվել «Շտապօգնության» հոգեբուժական խումբը, բժիշկ Սարգսյանը զրուցել է Սոնա Ավագյանի հետ, ինչից հետո նրան տեղափոխել են Նորքի հոգեբուժական կլինիկա՝ համապատասխան հետազոտություններ անցկացնելու»:
Հիշեցնենք, որ երգչուհուն ապօրինաբար հոգեբուժարանում պահելու մասին տեղեկացրել էին մի շարք լրատվամիջոցներ: