Հանրապետության տարածքում' դեկտեմբերի 28-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում և նրա նախալեռներում սպասվում է մառախուղ, մառախուղից' թույլ ձյուն: Դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին արևելյան շրջաններում հնարավոր է թույլ ձյուն:

 

Քամին հարավ-արևմտյան՝ 1-5 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 31-ին և հունվարի 1-ին կբարձրանա 2-3 աստիճանով:

 

Երևանում՝ դեկտեմբերի 28-ից հունվարի 1-ը ժամանակ առ ժամանակ կդիտվի մառախուղ, մառախուղից՝ թույլ ձյուն: