Դեկտեմբերի 27-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Շինարարների փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Լիլիթ Խ.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերի 21-ին, ժամը 15.00-ին, Բաշինջաղյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 12 շենքի դիմաց գտնվող կրպակից կանխիկ գումար է գողացել:

 

Նույն օրը կրպակի սեփականատերը հաղորդում է տվել, որ նշված օրը մի անծանոթ կին իր կրպակից գողացել է մոտ 42.000 դրամ:

 

Կատարվում է հետաքննություն: