Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որը կես տարվա ընթացքում սահմանափակում է մինչև 90 օր Ռուսաստանում գտնվելու արտասահմանցիների հնարավորությունը, որոնք իրավունք ունեն առանց վիզայի մուտք գործել երկիր:

 

Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է երկուշաբթի օրը «Российской газеты»-ում, այս մասին հաղորդում է ria.ru-ն:

 

«Արտասահմանցի քաղաքացու, որը Ռուսաստանի Դաշնություն է եկել առանց վիզա ստանալու պահանջի կարգով, ՌԴ-ում ժամանակավորապես գտնվելու ժամկետը չի կարող գերազանցել, ընդհանուր առմամբ, 90 օրը յուրաքանչյուր 180-օրյա ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ ներկայիս դաշնային օրենքներով նախատեսված դեպքերի, ինչպես նաև այն դեպքում, երբ նման ժամկետը չի երկարացվել համապատասխան ներկայիս Դաշնային օրենքի»,- ասված է փաստաթղթում:

 

Բացի այդ արտասահմանցիներին և առանց քաղաքացիության անձանց արգելվում է մուտք գործել ՌԴ երեք տարով, եթե Ռուսաստան իրենց նախկին այցելության ընթացքում, նրանք գերազանցել են կիսամյակում, ընդհանուր առմամբ, 90 օր մնալու ժամկետը: