ԱՄԷ-ի ամենամեծ քաղաքում՝ Դուբայում անցկացվող ամանորյա հրավառությունն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, այս մասին հայտնում է արաբական Al –Arabiya լրատվամիջոցը։
Նոր տարվա գիշերը վեց րոպեում բաց է թողնվել 400 հազար ճայթուկ, որը ստեղծել է հրավառության հեքիաթային տեսարան: Դուբայի տոնական հրավառությանն ու գույնզգույն կրակներով լուսավորված գիշերային տոնակատարությանն ականատես են եղել հազարավոր զբոսաշրջիկներ: Շոուի հիմնական մասը անցկացվել է Արմավենիների կղզում։ Միջոցառումն իրականացվել է 400 կետից։ Հրավառությունները երկնքում պատկերել են Արաբական Միացյալ Էմիրությունների դրոշը։
Հիշեցնեք, որ այս ռեկորդն առաջ անցավ Քուվեյթի ռեկորդից, որը սահմանադրության 50-ամյակի տոնակատարության պատվին կազմակերպված հրավառությանը երկինք էր բաց թողնել է 15 միլիոն ընդհանուր արժողությամբ 77 հազար 282 ճայթուկ: