Ամենաանկեղծ ղեկավարը

 

Բարաք Օբաման հաճախ է ներկայացրել իր կյանքի ծանր դրվագները: Նա համարվում է ամենանկեղծ քաղաքական գործիչներից մեկը: Իր ամենածանր բարոյական անկումը ԱՄՆ-ի նախագահը համարում է դպրոցական տարիները, երբ ծխում էր մարիխուանա, քաշում էր կոկաին և խմում էր ոգելից խմիչքներ: Այս փուլը Օբաման համարում է իր կյանքի ամենանկումային շրջանը:


Ամենատարօրինակ քաղաքական գործիչը

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համարվում է ամնատարօրինակ քաղաքական գործիչներից մեկը: Նա մենակ է գնումներ կատարում խանութներից, սարսափում է շներից և չի օգտագործում օծանելիք: Մերկելը հազվադեպ է կրում կիսաշրջազգեստներ և շրջազգեստներ, նա նախընտրում է տաբատներ՝ կոստյումներով: Կանցլերը բացարձակ չի հետևում նորաձևությանը: Նրա գրասեղանի վրա դրված է Ռուսաստանի կայսրուհի Եկատիրինա Մեծի դիմանկարը, որին Մերկելը համարում է ուժեղ կնոջ կերպար: Կանցլերը չի սիրում զարդեր, չի կրում մատանիներ, ապարանջան և ականջօղեր :


Ամենասպորտային առաջնորդը

 

Ամենասպորտային քաղաքական գործիչը համարվում է Բահամյան կղզիների վարչապետ Պերրի Գլադստոն Պրիստլին: Նա 1962 թ-ին վազքի եռակի օլիմպիական չեմպիոն է եղել: Հիմնադրել է Valley Boys ընկերությունը, որը մասնակցում է ամենամյա ազգային ավանդական միջացառումներին:


Ամենանորաձև ղեկավարը

 

Ամենանորաձև հագնված ղեկավարը համարվում է Արևելյան Թիմորի նախագահ Ժոզե Ալեխանդրո Գուժմաուն: Նա նախընտրում է ներկայանալ ջինսերով և սպորտային վերնաշապիկներով: Rock'n'Roll -ի նկատմամբ ունեցած սիրո համար Գուժմաուն ստացել է Sha -na –na մականունը, որն իր պաշտոնական անվան մի մասն է դարձել:


Ամենասկզբունքային ղեկավարը

 

Ամենասկզբունքային վարչապետը համարվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանը: 1980 թ.-ին նա հեռացվել էր պաշտոնից՝ բեղերը չսափրելու համար:


Ամենափորձառու առաջնորդը

 

Ամենամեծ քաղաքական փորձ ունեցող ղեկավարը համարվում է Կամբոջայի՝ Նորոդոմ Սիանուկա թագավորը: Նա գահընկեց է եղել, հեղաշրջման մեղադրանքով երկու անգամ աքսորվել է և ի վերջո դարձել թագավոր:

 

Ամենատաղանդավոր ղեկավարը
Ամենատաղանդավոր առաջնորդը՝ գրող և ռեժիսոր Սլովակիայի նախագահ Ռուդոլֆ Շուստերն է: Նա հեղինակ է ավելի քան 10 գրքի, բազմաթիվ պիեսների, վավերագրական ֆիլմերի: Շուստերն աշխատել է նաև, որպեպես ռեժիսոր:

 

Ամենածանրաքաշ ղեկավարը
Ամենագեր առաջնորդը եղել է Տոնգի Տաուֆաահայի Տուպնու թագավորը: 1976թ.-ին նա կշռել է 209 կգ: