Հունվարի 3-ին` ժամը 19.40-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժին է դիմել 1976 թ. ծնված Կարեն Դ.-ն և հաղորդում տվել, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին, ժամը 21.00-ի սահմաններում, իր ծանոթը' 1995 թ. ծնված Կարլեն Ն.-ն, ընտանեկան խնդիրներ ունենալու և տուն վերադառնալու ցանկություն չունենալու պատրվակով, գիշերելու համար խնդրել է տրամադրել իր «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենան:
Նույն օրը' ժամը 23.00-ի սահմաններում, Նորքի 5-րդ զանգվածի Գալշոյան փողոցի թիվ 18 շենքի բակում ավտոմեքենան բանալիների հետ տվել է Կարլեն Ն.-ին նույն բակում ավտոմեքենայի մեջ գիշերելու պայմանով, սակայն դեկտեմբերի 25-ին, ժամը 08.00-ի սահմաններում, հայտնաբերել է, որ Կարլեն Ն.-ն ավտոմեքենայի հետ անհայտացել է, խաբեությամբ տիրանալով դրան, իսկ հետագայում տեղեկացել է, որ Էջմիածին քաղաքում նա ավտոմեքենան վաճառել է ոմն Մայիսի' իրեն պատճառելով նյութական վնաս: Կարլեն Ն.-ն հունվարի 3-ին' ժամը 21.40-ին, ներկայացել է բաժին և տվել բացատրություն:
Վնասի չափը պարզվում է:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մայիսի անձը պարզելու և նրան ու ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: