Արգելանքի տակ գտնվող որդուն ազատելու համար հորը դրդել են համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձանց 4000 ԱՄՆ դոլար կաշառք տալ:

 

Երեւան քաղաքի քննչական վարչությունում իրականացված քննությամբ պարզվել է կաշառք տալուն դրդել է 40-ամյա Բաբաջանյանը, իսկ կաշառքը, պետք է փոխանցվեր վերջինիս ծանոթ պաշտոնատար անձանց:Գործարքն ավարտին չի հասել, իսկ Բաբաջանյանը հայտնվել է մեղադրյալի կարգավիճակում:

 

Քննչական վարչությունում նրան մեղադրանք են առաջադրել միանգամից երկու հոդվածով' ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով' խարդախությամբ խոշոր չափերով հափշտակության փորձ կատարելու, կաշառք տալու փորձի դրդելու համար:

 

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

 

 

«Փաստինֆո»