Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ֆեյսբուքյան էջում շնորհավորել է Վրաստանում բնակվող բոլոր հայերին Սուրբ Ծննդյան կապակցությամբ: 

 

«Այսօր' հունվարի 6-ին, Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Սուրբ Ծննդյան տոնը: Շնորհավորում եմ մեր հայ հայրենակիցներին լուսավոր այս տոնի առթիվ: Վրացիներն ու հայերը միասին անցել են բազում փորձությունների ու հաղթանակների միջով, և մեր բազմադարյա եղբայրությունն ու բարեկամությունը անսասան են: Համոզված եմ' մենք դեռ երկար կաշխատենք միասին ի նպաստ մեր երկրի»,- ասված է Ղարիբաշվիլիի ուղերձում:

 

Վրաստանի վարչապետը հայ հայրենակիցներին մաղթել է ընտանեկան երջանկություն, խաղաղություն, բարեկեցություն և մեծ հաջողություններ: