2013թ.-ի աշնանային զորակոչի նորակոչիկների ծնողներն ընդհանուր առմամբ գոհ են զորակոչը վիճակահանությամբ իրականացնելու կարգից:
«Գոնե այս կերպ ամեն ինչը թափանցիկ է արվում, մենք տեսնում ենք, թե ինչպես են երեխաներն ընտրում իրենց զորամասերը»,-Tert.am-ին ասաց զորակոչիկներից մեկի ծնողը, ով ներկա է գտնվել վիճակահանությանը:
Նորակոչիկներն էլ իրենց հերթին գոհունակություն հայտնեցին նոր կարգից՝ իրենց ընտրած զորամասի հաջողվածությունը սեփական բախտին ապավինելով:
«Նորմալ է, գոհ ենք, արդար ձև է, դե մնացածն էլ արդեն մեր բախտից էլի»,-ասաց սիսիանցի մի նորակոչիկ, ով իր ծառայությունը կիրականացնի Էջմիածնի զորամասերից մեկում:
Մանրամասները՝ տեսանյութում: