Մեծ Բրիտանիայի բնակիչը, գտնվելով թմրանյութի ազդեցության տակ, կտրել է իր առնանդամը: Այս մասին հայտնում է Metro-ն:

 

Փոխանցվում է, որ 19-ամյա երիտասարդը Ամանորյա տոներին մեկնել էր իր ծնողների մոտ և ճանապարհին ընդունել մեֆեդրոն, որը 2010թ.-ից արգելված է այդ երկրում: Երիտասարդին, ամբողջությամբ արյունոտված, նկատում են հարևանները և տեղեկացնում նրա մայրիկին: Երիտասարդը, նկատելով որ իր մայրիկը փորձում է մոտենալ իրեն, դանակով հարվածում է մորը:

 

Հարևանները երիտասարդին և նրա մայրիկին տեղափոխում են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է ետ կարել երիտասարդի առնանդամը և փրկել նրա մայրիկի կյանքը: